Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սամվել կարապետյանը` «Forbes»-ի վարկանշային աղյուսակում 3-րդն է

Սամվել կարապետյանը` «Forbes»-ի վարկանշային աղյուսակում 3-րդն է
26.01.2019 | 00:18

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները 2019» ցանկի առաջին եռյակում, որը կազմել է հեղինակավոր Forbes ամսագիրը, տեղ է գտել նաև հայազգի մեծ գործարար, ռուսաստանաբնակ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Ըստ ամսագրի` «Տաշիր» ընկերությունը 2018 թվականին բացել է «Family Room» կահույքի կենտրոնը, իսկ մինչև 2023-ը նախատեսում է շահագործման հանձնել «Հաղթանակի այգին», որը կազմված է լինելու 35 հարկանի 3 աշտարակից: Նախագծով գերհսկա երեք աշտարակներին միավորելու են շինությունների բացօթյա պատշգամբները:
Նշենք, որ օրեր առաջ էլ ընկերությունը հայտարարություն տարածեց, որ Մերձմոսկվայի շրջանում «Տաշիրը» նախաձեռնում է նոր թաղամասի կառուցումը` հիմնականում բնակելի շենքերով:


««Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում 818 300 քառակուսի մետր առևտրային, 61 000 գրասենյակային և 48 000 պահեստային տարածք, իսկ ընկերության նախորդ տարվա ընթացքում տարածքների վարձակալությունից 2018- 670 մլն դոլարի եկամուտ է ունեցել»,- գրել է պարբերականը:
Հավելենք, որ ըստ «Forbes»-ի` վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են «Киевская площадь» ընկերության ներկայացուցիչները, երկրորդ տեղում է` «Stichting INGKA Foundation»-ը: 2018-ին վերջիններիս եկամուտները եղել են համապատասխան 1 մլրդ 565 մլն և 865 մլն դոլար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ